Իրանն այս գիշեր հարվածել է իսրայելական քաղաքների, որտեղ մի քանի հազար հայ է ապրում։ NEWS.am–ի հետ զրույցում իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը հայտնեց, որ բարեբախտաբար, հայերի շրջանում զոհեր եւ տուժածներ չկան։

«Գիշերը շատ ծանր էր, հարվածներ են հասցվել մի քանի քաղաքների։ Բալիստիկ հրթիռները Րեխովոտ ու Բաթ Յամ քաղաքների վրա են ընկել, երկու քաղաքներում էլ հայկական ընտանիքիներ շատ կան»,– ասաց Չերնամորյանը։

Հիշեցնենք, որ Իրանի հրթիռային հարվածների հետեւանքով Իսրայելում տուժածների թիվը հասել է 385–ի. մեկ օրում զոհվել է 12 քաղաքացի։