«Գրենլանդիան եվրոպական տարածք է, և նորմալ է, որ Եվրոպան ու Ֆրանսիան հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ»,- կիրակի օրը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ արկտիկական կղզի կատարելիք այցի մասին հարցին։

Մակրոնը կիրակի օրը կայցելի Գրենլանդիա՝ ի նշան Դանիայի հետ համերաշխության։

Սա պետք է ծառայի որպես Եվրոպայի վճռականության ազդանշան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր գրավել կղզին։