Ապարանում պտտահողմի հետեւանքով շատ վատ վիճակ է, ամբողջ քաղաքում գազ ու հոսանք չկա։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

«Գազի խողովակները, էլեկտրասյուները, տանիքներից թիթեղները, ամբողջը ընկել է փողոցներում։ Չեք պատկերացնում՝ ինչ վատ վիճակ է, հիմա ուսումնասիրում ենք վնասները»,– ասաց քաղաքապետը։

Նշենք, որ վնասված մեքենաներից մեկի վարորդը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Image (1).jpg (886 KB)

Image (2).jpg (1.01 MB)

Image (3).jpg (886 KB)

Image.jpg (807 KB)