Արագածոտնի մարզում տորնադոյի հետեւանքով կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ։
NEWS.am–ին ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լուսագյուղ վնասվել է 5 տան տանիք, Ապարանի Գարեգին նժդեհի փողոցում 4 տան տանիք, Գայի փողոցում՝ մեկ շենքի տանիք։ Եկեղեցու մոտակայքում շենքի պոկված թիթեղից վնասվել են ավտոմեքենաներ։
Նշենք, որ մեր տեղեկություններով, կա երկու տուժած։

































