Կիևն ու Լոնդոնը սադրանքներ են նախապատրաստում Բալթիկ ծովում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարության մեջ, որը ստացել է TASS-ը։

«Ներկայումս ուկրաինացիներն ու բրիտանացիները սադրանքներ են նախապատրաստում Բալթիկ ծովում։ Սցենարներից մեկը ենթադրում է ենթադրյալ ռուսական տորպեդային հարձակումն է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա», - նշել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։ 

«Խորհրդային/ռուսական արտադրության տորպեդոներն ուկրաինական կողմից արդեն հանձնվել են բրիտանացիներին։ Նախատեսվում է, որ դրանցից մի քանիսը կպայթեն ամերիկյան նավից «անվտանգ հեռավորության» վրա, իսկ մեկը չի աշխատի և կներկայացվի հանրությանը որպես Ռուսաստանի «չարամիտ գործունեության» ապացույց», - հավելել է մամուլի բյուրոն։