Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով ժամանել է Բելառուս։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Այցի ընթացքում Հասանովը հանդիպումներ կունենա Բելառուսի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, կայցելի ռազմական ստորաբաժանումներ և Բելառուսի տնտեսության պաշտպանական ոլորտի ձեռնարկություններ։





























