CNN-ը հաղորդում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ կհետաձգի իր ելույթն Իսրայելի խորհրդարանում։
«Իրանում և Իսրայելում ներկայումս տիրող բարդ իրավիճակի պատճառով ես որոշել եմ հետաձգել Քնեսեթի հատուկ նիստը։ Մենք անհամբեր սպասում ենք ելույթի վերանշանակմանը մոտ ապագայում և մեր աղոթքներն ենք հղում Իսրայելի և Մերձավոր Արևելքի ժողովուրդներին», - ասել է նա։




























