ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ, հավանաբար, կհետաձգի չինական TikTok սոցիալական ցանցի արգելափակումը՝ դրա ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու համար։

«Հավանաբար, այո»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը արգելափակումը հետաձգելու մասին լրագրողի հարցին, նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։ «Դրա համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի Չինաստանի հավանությունը, բայց կարծում եմ, որ մենք այն կստանանք։ Կարծում եմ, որ [Չինաստանի] նախագահ Սի [Ծինփինը], ի վերջո, հավանություն կտա դրան»։

Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո ստորագրել էր հրամանագիր, որով հետաձգել է հարթակի արգելափակումը երկրում մինչեւ ապրիլի 5-ը: Նա նաեւ լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է իրավունք ունենա TikTok-ի կեսի նկատմամբ, բայց չի բացատրել, թե դա ինչ է նշանակում: Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որը երկարաձգել է սոցիալական ցանցի գործունեությունը երկրում եւս 75 օրով՝ մինչեւ հունիսի 19-ը: