Երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 400 հրթիռ եւ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, երեքշաբթի հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «(Ռազմական) գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի վրա արձակվել է մոտ 400 հրթիռ եւ հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր»,- նշվել է հաղորդագրությունում։

Բացի այդ, հրապարակված տվյալների համաձայն՝ Իսրայելի ավելի քան 2,7 հազար քաղաքացիներ տարհանվել են իրենց տներից Իրանի հրթիռակոծումների պատճառով։