Իրանի հրթիռային հարվածները, որոնք սկսվել են հունիսի 13-ին, հանգեցրել են 24 մարդու մահվան Իսրայելում, ավելի քան 640 հոգի տուժել է։ Այս տվյալներն են ներկայացված ամփոփագրում, որը հրապարակել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Կորուստները քաղաքացիական բնակչության շրջանում. զոհվել է 24 մարդ, ավելի քան 647 հոգի վիրավորվել է»,- նշվել է հաղորդագրությունում։
Տուժածներից 10 մարդ ծանր վիճակում է, 37 հոգի միջին ծանրության վիճակում է, ավելի քան 600 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, նշվել է ամփոփագրում։





























