Այսօր Երևանում և մարզերում շուրջ 5000 դիմորդ քննություն է հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։ Դիմորդների թվում է եղել 1935 թվականին ծնված մի պապիկ։
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Facebook–ի իր էջում տեղեկացրել է, որ 90–ամյա պապիկը հայտագրվել է ընդհանուր հիմունքներով, ինչպես բոլոր դիմորդները, որևէ բուհ և մասնագիտություն չի նշել։
«Նա ասել է, որ ուզում է ստուգել իր գիտելիքները»,– նշել է նա։
Քննության արդյունքները հայտնի կլինեն 5 օրից։





























