Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։  Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։

Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։

Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։