Իսրայելը մտադիր է հարվածել Թեհրանում գտնվող «շատ կարևոր» թիրախներին և պատրաստվում է «ուշադրություն դարձնել» Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը։

«Այսօր մենք պատրաստվում ենք գրոհել Թեհրանում գտնվող շատ կարևոր թիրախները», - ասել է Կացը, ինչպես մեջբերում է N12 հեռուստաալիքը։ «Ֆորդոն նույնպես այն հարցն է, որին ուշադրություն կդարձվի»,- նշել է նա։