Պատերազմի հետևանքով Իրանում հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա ասել է, որ տեղեկություններ չկան նաև Իրանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների թվի մասին։

«Մեծ թվով քաղաքացիներ Իրանից մեկնել են Ռուսաստան և Թուրքիա», - նշել է դեսպանը։