Իսրայելի և Իրանի միջև ներկայիս ռազմական դիմակայությունը սպառնում է համաշխարհային անվտանգությանը, քանի որ ընդլայնվող հակամարտության մասշտաբներն անհնար է կանխատեսել։ Նման նախազգուշացում է հնչեցրել Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

«Այժմ, երբ Իսրայելն ընդլայնում է իր հարվածների աշխարհագրությունը և հարձակվում Իրանի վրա, մենք չենք կարող կանխատեսել, թե որքանով կսրվի ներկայիս հակամարտությունը, իսկ դա սպառնում է ամբողջ աշխարհի ժողովուրդներին», -ընդգծել է միապետը։ Նրա ելույթի տեքստը հաղորդել է պետական Petra ​գործակալությունը։