Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը իսրայելա-իրանական շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ցուցաբերել առավել զգուշավորություն։

Մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, այդ թվում՝ Երևանում Իրանի դեսպանատնից, Սյունիքում Իրանի հյուպատոսությունից, Իրանի առևտրի կենտրոնից և Կապույտ մզկիթից։

«Նկատի ունեցեք, որ Հայաստան և Հայաստան մեկնող որոշ չվերթներ օգտագործում են Իրանի օդային տարածքը։ Այս չվերթները կարող են չեղարկվել, հետաձգվել կամ շեղվել։ Կապվեք ձեր ավիաընկերության հետ, եթե ձեր չվերթը ենթարկվել է փոփոխության»,–նշվում է հայտարարության մեջ

ԱՄՆ դեսպանատունը հորդորում է խուսափել ցույցերից և մեծ հավաքույթներից, հետևել հետևել տեղական լրատվամիջոցների հրապարակումներին: