Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում, այսպես կոչված, «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց նա այնտեղ անվտանգ է. մենք նրան չենք սպանելու, համենայն դեպս, ոչ հիմա։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», - գրել է նա։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է.

«Մենք ունենք Իրանի երկնքի լիակատար և ամբողջական վերահսկողություն։ Իրանն ուներ լավ երկնային սարքեր և այլ պաշտպանական սարքավորումներ, և դրանք շատ էին, բայց դրանք չեն համեմատվում ամերիկյան «բաների» հետ։ Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան լավ հին ԱՄՆ-ն»։