ԱՄՆ նախագահը 10 տարի շարունակ զարմանալիորեն հետևողական է եղել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա իր արտաքին քաղաքականության թիմին կոչ է արել համաձայնության գալ իրանցիների հետ՝ այդ նպատակին հասնելու համար, սոցցանցերում գրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
«Նախագահը հստակ ասել է, որ Իրանը չի կարող ուրանի հարստացում իրականացնել։ Եվ նա բազմիցս հայտարարել է, որ դա տեղի կունենա երկու եղանակներից մեկով՝ հեշտ ճանապարհով կամ «մյուս ճանապարհով»։
Իրանը կարող էր ունենալ քաղաքացիական միջուկային էներգիա առանց հարստացման, սակայն Իրանը դա մերժեց: Միևնույն ժամանակ, նրանք ուրան էին հարստացնում քաղաքացիական նպատակների համար անհրաժեշտ մակարդակից շատ ավելի բարձր։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պարզել է, որ նրանք խախտել են իրենց պարտավորությունները։
Նախագահը ուշագրավ զսպվածություն է ցուցաբերել՝ մեր զինված ուժերը կենտրոնացնելով մեր զորքերի և քաղաքացիների պաշտպանության վրա։ Նա կարող է որոշել, որ անհրաժեշտ է հետագա գործողություններ ձեռնարկել Իրանի հարստացումը դադարեցնելու համար։ Ըստ իս, նախագահը որոշակի վստահություն է վաստակել այդ հարցում։ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ նա միայն հետաքրքրված է ամերիկյան բանակն օգտագործելով՝ ամերիկյան ժողովրդի նպատակներին հասնելու համար», -գրել է նա։




























