ԱՄՆ մի պաշտոնյա Fox News-ին հայտնել է, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք է տեղակայում ավելի շատ կործանիչներ և ընդլայնում է Մերձավոր Արևելքում առկա ինքնաթիռների ներկայությունը։
Դրանց թվում են F-16, F-22 և F-35 կործանիչներ։
Դա տեղի է ունենում USS Nimitz ավիակիրի հարվածային խմբի Հարավչինական ծովից Մերձավոր Արևելք ուղևորվելուց մեկ օր անց։
Nimitz-ը նախկինում նախատեսված էր փոխարինել USS Carl Vinson ավիակիր հարվածային խմբին, որը մի քանի ամիս ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում էր, սակայն այժմ երկու հարվածային խմբերն էլ միաժամանակ կլինեն Մերձավոր Արևելքում։





























