«Ըստ Իսրայելում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության, ՀՀ քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիների խումբն արդեն տեղափոխվել է Եգիպտոս»։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ–ից։
Ավելի վաղ «Երուսաղեմ տուր» տուրիստական գործակալությունից NEWS.am–ին հայտնել էին, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա և Իսրայելի կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կար, որի կազմում Հայաստանի 14 քաղաքացի։





























