Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Դրա մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով նախկին նախագահի գրասենյակի հայտարարությանը։
Գործակալության տվյալներով՝ Ահմադինեժադի գրասենյակը այդ տեղեկատվությունը հերյուրանք է անվանել, հաղորդում է ТАСС-ը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իսլամական Հանրապետության նախկին նախագահը սպանվել է Թեհրանում։





























