Երեքշաբթի երկու կոնգրեսականներ Միացյալ Նահանգների մասնակցությունը Իսրայելի և Իրանի միջև պատերազմին արգելող բանաձև են ներկայացրել, գրում է Fox News-ը։
«Սա մեր պատերազմը չէ։ Նույնիսկ եթե դա մեր պատերազմը լիներ, Կոնգրեսը պետք է նման հարցերը որոշի մեր Սահմանադրությանը համապատասխան», -հայտարարել է Կենտուկիից հանրապետական պատգամավոր Թոմաս Մեսին։
Բանաձևում նշվում է, որ միայն Կոնգրեսն է իրավասու պատերազմ հայտարարելու:
Բանաձևը ներկայացրածներից մեկը՝ ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Խաննան (դեմոկրատ, Կալիֆոռնիա) հայտարարել է, որ ամերիկացիները չեն ցանկանում «ներքաշվել Մերձավոր Արևելքում ևս մեկ աղետալի հակամարտության մեջ»։
«Ես հպարտ եմ կոնգրեսական Մեսիի հետ համատեղ հովանավորել այս երկկուսակցական պատերազմական լիազորությունների մասին բանաձևը՝ ապահովելու համար, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն պետք է թույլատրի Կոնգրեսը», -ընդգծել է նա։





























