ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին 90 օրով հետաձգել է երկկուսակցական օրենքի կիրառումը, որը գործնականում արգելելու է TikTok-ի օգտագործումը ԱՄՆ-ում, հայտնել է Սպիտակ տունը։
«Ինչպես նախագահ Թրամփը բազմիցս ընդգծել է, նա չի ձգտում արգելափակել TikTok-ը։ Երկարաձգումը կտեւի 90 օր, որի ընթացքում վարչակազմը կփորձի համաձայնագիր կնքել, որպեսզի ամերիկացիները կարողանան շարունակել օգտագործել TikTok-ը՝ վստահ լինելով, որ իրենց տվյալներն անվտանգ են»,- նշվել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթի հայտարարությունում, որը տարածել են ամերիկյան լրատվամիջոցները։
Այս ամիս ավելի վաղ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 90 րոպեանոց զրույց են ունեցել, որը, ԱՄՆ առաջնորդի խոսքով, «գրեթե ամբողջությամբ առեւտրի մասին էր»։ ԱՄՆ-ում TikTok-ի արգելափակման հարցը չի բարձրացվել։



























