Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան եւ Հարավային Կորեայի նոր նախագահ Լի Չժե Մյոնը հաստատել են, որ սերտորեն կհամագործակցեն, այդ թվում՝ եռակողմ ձեւաչափով ԱՄՆ-ի հետ, Հյուսիսային Կորեայի նկատմամբ քաղաքականության հարցում, հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը՝ Կանադայում G7 գագաթաժողովի շրջանակում նրանց հանդիպումից հետո։

«Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել Ճապոնիա-Հարավային Կորեա հարաբերությունների վերաբերյալ։ Նրանք համաձայնության են եկել երկու կառավարությունների միջեւ սերտ շփումը զարգացնելու հարցում... Երկու առաջնորդները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Նրանք հաստատել են, որ կշարունակեն Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության, ինչպես նաեւ Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ սերտ համագործակցությունը Հյուսիսային Կորեայի քաղաքականության, այդ թվում՝ [Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի] եւ [ճապոնացի քաղաքացիների] առեւանգումների հարցի շուրջ»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

Իսիբան եւ Լի Չժե Մյոնը պայմանավորվել  են նաեւ շարունակել սերտ շփումը, այդ թվում «մաքոքային դիվանագիտության՝ երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերի միջոցով։