Կապիտալիզմում կան դոգմաներ, դրանցից մեկը սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն է։ Երբ խոսք է գնում ազգայնացման կամ ավելի ճիշտ կլինի ասել վերաազգայնացման մասին, մանավանդ, ստիպողաբար, միգուցե նաև առանց փոխհատուցման, դա անխուսափելիորեն բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ն ազգայնացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նա նաեւ նշել է. «Այդպիսի նախադեպերը խիստ վտանգավոր են (օրինակ, Վենեսուելա, Բոլիվիա)։

Ես միջազգային ներդրումային իրավունքի մասնագետ չեմ, բայց ՀԷՑ-ի դեպքում միջանկյալ սեփականատեր ընկերություններից մի քանիսը գրանցված են Կիպրոսում, որի հետ ունենք ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագիր, ինչը թերևս թույլ կտա Կիպրոսի ռեզիդենտ ընկերություններին դիմելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Ակամայից Հայաստանի Հանրապետությունը բախվում է ռիսկերի, որոնք արդարացված չեն»։