Սպիտակ տանը տեղի ունեցած փակ խորհրդակցությունն ավարտվել է առանց Իրանին հարվածելու որոշում կայացնելու, հաղորդել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի ռազմական մասնակցությունը Թեհրանի դեմ գործողությանը խորհրդակցությունում «քննարկված մի քանի տարբերակներից մեկն էր», սակայն ԱՄՆ ղեկավարությունը չի կարողացել որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ։ Միաժամանակ ընդգծվել է, որ նման քննարկման փաստն ինքնին մեծացնում է լարվածության աստիճանը, քանի որ պարզ է դարել, որ ԱՄՆ-ը դիտարկում է իրանական խնդրի ուժային լուծման հնարավորությունը։