Իրանի պետական ​​հեռուստատեսությունը կոչ է արել քաղաքացիներին ջնջել WhatsApp հաղորդագրությունների հավելվածը իրենց սմարթֆոններից՝ հղում անելով այն մեղադրանքներին, որ հավելվածը հավաքում է օգտատերերի մասին տեղեկություններ՝ Իսրայելին փոխանցելու համար, չնայած այդ պնդումները հաստատող որեւէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը (AP)։

WhatsApp-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ նման կեղծ հաղորդագրությունները կարող են օգտագործվել որպես պատրվակ իրենց ծառայությունն արգելափակելու համար, հատկապես այն ժամանակ, երբ այն ամենաշատ պահանջարկն ունի: Ընկերությունը շեշտը դրել է միջանցիկ կոդավորման կիրառման վրա, որն ապահովում է, որ ծառայություն մատուցողը չկարողանա կարդալ հաղորդագրությունները: Մեսենջերը նաեւ հայտնել է, որ չի հետեւում օգտատերերի գտնվելու ճշգրիտ վայրին, չի պահում նամակագրության գրանցամատյաններ եւ չի դիտում անձնական հաղորդագրությունները: Բացի այդ, WhatsApp-ը հերքել է լրատվամիջոցներին որեւէ կառավարության տեղեկատվություն տրամադրելը:

Միջանցիկ կոդավորումն ապահովում է, որպեսզի միայն ուղարկողը եւ ստացողը կարողանան կարդալ հաղորդագրությունները: Եթե երրորդ կողմը խլի հաղորդագրությունը, կտեսնի միայն անիմաստ նիշերի ամբողջություն, որը չի կարող վերծանվել առանց հատուկ բանալու: