Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար Հայաստանի առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս բնակչությանը:
Մասնավորապես,
- խուսափե’ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե’ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրե’ք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, ոչ մի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե’ք եղանակին համապատասխան,
- օգտագործե’ք հնարավորին շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե’ք փակ տարածքները:




























