Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը գլխավոր շտաբի պետի եւ ցամաքային զորքերի հրամանատարի ուղեկցությամբ այցելել է Վանի նահանգ՝ Իրանի սահմանին գտնվող զորամասերի տեսչական սոտւգման նպատակով։

Ինչպես տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները, պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը ստուգել է սահմանամերձ ենթակառուցվածքները եւ քննարկել անվտանգության ամրապնդման եւ անօրինական միգրացիային դիմակայելու հարցերը։