Իսրայելը հարվածել է Թեհրանում տեղակայված Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակի հարակից տարածքին, հաղորդում է Mehr գործակալությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Թեհրանի տարածքում ռազմական թիրախների վրա հարձակում է իրականացվում, հաղորդում է «Այսօր Իսրայելում» պորտալը:

Բացի դրանից, հզոր հարվածներ են հասցվել քաղաքի հյուսիս-արևելյան Ակդասիա էլիտար թաղամասին, որն, ըստ որոշ տեղեկությունների, առնչվում է նաև հրամանատարական կետերին կամ այլ զգայուն վայրերին։