Իրանցիները դիմել են ինձ և նույնիսկ «առաջարկել» գալ Սպիտակ տուն։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։
«Նրանք վատ մտադրություններ ունեին, 40 տարի շարունակ հայտարարում էին. «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Մահ բոլոր նրանց, ով նրանց սրտով չէր՝ որտեղ էլ որ լիներ», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է նաև, որ «ոչինչ չի ավարտվել», և որ պատերազմը «շատ բարդ գործ է»։
«Ես կասեի, որ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Հաջորդ շաբաթը շատ կարևոր կլինի, գուցե մեկ շաբաթից էլ պակաս, գուցե ավելի քիչ», -շեշտել է նա։





























