ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին «անպաշտպան» է անվանել և հայտարարել, որ դեռևս քննարկում է երկրին հարվածելու հարցը։
«Չգիտեմ, թե որքան ժամանակ սա կշարունակվի։ Նրանք լիովին անպաշտպան են։ Նրանք ընդհանրապես օդային պաշտպանություն չունեն։ Մենք ամբողջությամբ զավթել ենք օդը», -ըստ Fox News-ի՝ հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ պահանջում է Իրանի «անվերապահ կապիտուլյացիան»։
«40 տարի շարունակ նրանք գոռում էին «մահ Ամերիկային», «մահ Իսրայելին» և այլն՝ նրանց հասցեին, ում չէին սիրում։ Նրանք բռնապետներ էին։ Եվ հիմա նրանք այլևս բռնապետներ չեն։ Կտեսնենք, թե ինչ կլինի», -ընդգծել է Թրամփը։





























