ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing E-4B Nightwatch ինքնաթիռը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի օրվա ինքնաթիռ», ժամանել է Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազա՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին։ Դրա մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ինքնաթիռը Բոժեր Սիթիից թռիչք է կատարել 17:56-ին, թռել ափի երկայնքով, շրջանցել Վիրջինիա-Հյուսիսային Կարոլինա սահմանը և 22:01-ին վայրէջք կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

Boeing E-4B Nightwatch-ը ԱՄՆ բարձրագույն ղեկավարության համար նախատեսված օդային հրամանատարական կետ է միջուկային հակամարտության դեպքում։