Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանի տարածքից նոր բալիստիկ հրթիռի արձակում են հայտնաբերել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Առաջիկա րոպեներին Իսրայելում սպասվում է տագնապի ազդանշանի հնչեցում, քանի որ ՀՕՊ ուժերը աշխատում են սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։

Տագնապի ազդանշան հնչեցրած տարածքների քաղաքացիներին հրահանգվում է գնալ ռմբապաստարաններ և այնտեղ մնալ մինչև հետագա ծանուցումը։