ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «երեկվա» զրույցի մասին պատկերավոր է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նա պատկերավոր կերպով էր խոսում. կյանքն այնքան լի է իրադարձություններով, որ մի քանի օրվա հետահայացը երեկ է», - ասել է Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը հունիսի 14-ին զանգահարել է Թրամփին, ամերիկացի առաջնորդին շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ, և նրանք քննարկել են Իրանի և Իսրայելի միջև առճակատումը։