ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան իր օգնականներին ասել է, որ հաստատել է Իրանի դեմ հարձակվելու ծրագիրը, բայց այն իրականացնելու հրաման դեռեւս չի տվել, քանի որ հույս ունի, որ Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ Միացյալ Նահանգները, սպառնալով միանալ իսլամական հանրապետության տարածքի իսրայելական հարվածներին, կկարողանա ստիպել Թեհրանին համաձայնել Թրամփի պայմաններին։ Ինչպես նշել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան, Թրամփը շարունակում է հետեւել Իսրայելի ռազմական գործողության ընթացքին եւ դիտարկում է Միացյալ Նահանգների համար «մի քանի տարբերակ»։ Նա, ի թիվս այլ բաների, չի բացառում, որ դեմ կլինի Վաշինգտոնի ներգրավմանն այս հակամարտությանը։