Իրանը չի ընդհատի Իսրայելին հասցվող հետագա հարվածները։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին։

«Մենք անընդհատ կգրոհենք սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելը), որն ագրեսիա է իրականացրել,  պատկանող ցանկացած թիրախ, եւ մենք մեր առջեւ որեւէ սահմանափակում չենք դնում»,- զորահրամանատարի խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հունիսի 18-ի երեկոյան Մուսավին այցելել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի բազաներից մեկը եւ, «շնորհակալություն հայտնելով մարտիկներին՝ նրանց մարտական ​​ոգին եւ պատրաստվածության մակարդակը բնութագրել է որպես շատ բարձր»։