Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտներից մեկի՝ Արակում գտնվող ծանր ջրի գործարանի շրջակայքը ենթարկվել է Իսրայելի հարձակմանը, հաղորդել է Mehr գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ ռադիոակտիվ աղտոտման վտանգ չկա, սարքավորումները նախապես հանվել են։
Գործարանը բացվել է 2006թ., այն գտնվում է Թեհրանից 190 կիլոմետր հարավ-արեւմուտք։





























