Իսրայելական բանակի կիբեռհրամանատարության՝ C4I կորպուսի կենտրոնակայանը եւ Գավ Յամում գտնվող Իսրայելի բանակի հետախուզական կենտրոնն այսօր առավոտյան Իրանի հրթիռային հարվածների թիրախ են դարձել, հաղորդել է IRNA-ն։

Նրա տվյալներով՝ այնտեղ կային «հազարավոր զինվորականներ», որոնք պատասխանատու էին հետախուզական տվյալների մշակման եւ կիբեռգործողությունների համար։

Ինչպես նշել է գործակալությունը, Գավ Յամի հետախուզական կենտրոնը գտնվում է Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շեւա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցի կողքին: Հիվանդանոցը ենթարկվել է հարվածային ալիքի ազդեցությանը եւ լուրջ վնասներ չի կրել, մինչդեռ ռազմական ենթակառուցվածքները հարված են ստացել ճշգրիտ հարվածից, նշել է IRNA-ն: