Սամվել Կարապետյանի գործը բացարձակ աննորմալ է եւ շատ աղմկալի։ Բայց ոչ այն պատճառով, որ միլիարդատերերին հազվադեպ են ձերբակալում։ Թեեւ հայ միլիարդատերերի համար դա նորմ է դառնում. երկուսն արդեն բանտում են՝ Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվի, Սամվել Կարապետյանը՝ Երեւանի։ Հայկական բիզնես-էլիտայի երկու նշանային անուններ, գրել է X Lab թելեգրամ-ալիքը։

Բայց Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նման զայրույթ է առաջացրել ոչ այդ պատճառով։ Մարդուն ձերբակալել են հենց այնպես, ոչ թե պարզապես քաղաքական դրդապատճառներով, այլ երկրի վարչապետի գրեթե ուղիղ եթերում տված ցուցումով։

Ձերբակալել են առանց պատճառի։ Պարզապես որովհետեւ ռուսաստանցի միլիարդատերը համարձակվել է պաշտպանել եկեղեցին եւ կաթողիկոսին։

Մեկ անգամ էլ։ Սամվել Կարապետյանի գործը աղմկալի է ոչ այն պատճառով, որ նա միլիարդատեր է, այլ որովհետեւ այն հենց քաղաքական է։

Եվ ո՞վ է նրան ձերբակալել։ Մարդ, որը յոթ տարի առաջ իշխանության է եկել փողոցային հեղափոխության միջոցով եւ հռչակել է, որ Հայաստանում եկել է ժողովրդավարության դարաշրջանը։

Իսկ մենք՝ հայերս, ստիպված ենք այժմ ապրել դրա մեջ։

Եվ դա, եթե անկեղծ, միանգաման արդար է։ Մեզ այդպես էլ պետք է։ Մենք արդեն երկու տարի հանգիստ հանդուրժում ենք իշխանությունների անգործությունը Բաքվում մեր գերյալների հարցում։

Մենք՝ մեր նախանձկոտ ցեղը, հանգիստ ու աղմկոտ ուրախանում էինք, երբ ձերբակալեցին Ռուբեն Վարդանյանին։ Որեւէ մեկը փակե՞ց որեւէ մեկի բերանը ամղկոտ ուրախացողներից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության առիթով։ Ոչ։

Բաքվի 23 գերիների լուսանկարները պետք է կախված լինեին հայկական քաղաքների բոլոր հրապարակներում, որպեսզի ոչ ոք մեզանից չհամարձակվեր նրանց մոռանալ։ Իսկ մենք Ֆեյսբուքում կազմակերպում ենք առանց կանոնների մարտեր այն թեմայով, թե Արցախի նախկին առաջնորդներից ով է «գողացել» ժողովրդից, այն դեպքում, երբ նրանց ծաղրում են Բաքվի բանտում։

Արդար է։ Այս ամենը շատ արդար է։

Հայ մտավորականներից կամ բիզնեսից ո՞վ համարձակվեց գոնե մի բառ ասել ի պաշտպանություն Արա Աբրահամյանի, որին պահում էին Երեւանի օդանավակայանում եւ չէին թողնում, որ Հայրենիք գա։ Ոչ ոք։

Մեզանից շատերը հիշո՞ւմ են Արցախում թողած հայկական եկեղեցիների մասին։ Շատե՞րն են մտածում 120 հազար հայերի ճակատագրի մասին, որոնք կորցրին ողջ Արցախը եւ ստիպված են օգնություն խնդրել հայկական իշխանություններից։

Ոչ եւ էլի մեկ անգամ ոչ։

Բոլոր ազգերն էլ պատերազմներ են տանուլ տալիս։ Այդպես լինում է։ Բայց հազվադեպ ազգեր են կորցնում իրենց մարդկային դեմքը պարտությունից հետո։ Հազվադեպ։

Մենք կորցրել ենք։

Նայեք մեր բիզնեսմեններին, մեր բիզնես-էլիտային։ Մեզանից ո՞վ գոնե մեկ բառ ասաց Սամվել Կարապետյանի բացարձակ անօրինական, աղաղակող, անարդար ձերբակալության դեմ։

Ո՞վ։

Լռում եք։ Դե շարունակեք լռել։ Վաղը նրանք կգան ձեզ մոտ։ Բոլորիդ։ Հերթով։ Առիթ միշտ կգտնվի։ Ասենք՝ նախանձը։

Արդար է։

Նիկոլ Փաշինյանը հենց այն առաջնորդն է, որին մենք, խղճուկ ու վախկոտ մեր ցեղը, արժանի ենք»,- գրել է թելեգրամ-ալիքը։