Նախնական տեղեկությունների համաձայն՝ մոտ 25 մարդ տուժել է, այդ թվում՝ մեկ տղամարդ, որը ծայրահեղ ծանր վիճակում է, Իսրայելի Բեեր Շեւա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցի շենքին իրանական բալիստիկ հրթիռի հարվածից հետո, հաղորդել է Jerusalem Post-ը՝ հղում կատարելով «Մագեն Դավիթ Ադոմ» ազգային բժշկական ծառայությանը։

Առավոտյան Իրանը մոտ 20 հրթիռ է արձակել Իսրայելի վրա, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին հայտարարվել է օդային տագնապ:

Ուժեղ պայթյուններ են լսվել միաժամանակ մի քանի իսրայելական քաղաքներում, տեղեկացրել են լրատվամիջոցները: