Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Հայաստանում կաթողիկոսի շուրջ։ Այս մասին հունիսի 19-ին Ազգային ժողովի նիստում, ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է պետաիրավական հարցերի մշտականխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Ընդդիմությունն անընդհատ հայտարարում է, որ մենք կատարում ենք Էրդողանի պահանջները: Ահա թե ինչու է մեզ մոտ նման իրավիճակ ստեղծվել: Այս ամենը, առնվազն, լուրջ չէ»,- նշել է Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը դիտավորյալ է հիշատակում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին, քանի որ կարծում է, որ դա կկուտակի «բացասական սոցիալական էներգիա»:




























