Իսրայելի ռազմաօդային ուժերը որոշ ժամանակ առաջ ավարտեցին արևմտյան Իրանի վրա հարվածների հերթական ալիքը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

Ըստ հայտարարության՝ հարձակմանը մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 20 կործանիչ։ Նրանք կետային հարվածներ են հասցրել իրանական հրթիռային ենթակառուցվածքներին։

Հարվածները նաև թիրախավորել են իրանական բանակի անձնակազմը և հրթիռներ արձակման վայրեր տեղափոխող բեռնատարները, հայտնել է բանակը։