Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է Եվրոպական եռյակի իր գործընկերների և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի հետ Շվեյցարիայում հանդիպելու ծրագրերը, հաղորդում է Tasnim-ը։
Նա ասաց, որ համատեղ հանդիպում կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կալլասի հետ։
Արաղչին ասաց, որ Իրանի և Եվրոպայի պատվիրակությունները կհանդիպեն Ժնևում հունիսի 20-ին։
Իրանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ առաջիկա հանդիպումը տեղի կունենա եվրոպական եռյակի խնդրանքով։





























