Իրանի հետ հակամարտությունն Իսրայելին օրական հարյուր միլիոնավոր դոլարներ է արժենում, ինչը կարող է զգալիորեն սահմանափակել հրեական պետության՝ երկարաժամկետ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը: Այս եզրակացությանն է հանգել The Wall Street Journal-ը (WSJ):
Ըստ թերթի՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության վրա օրական ծախսվում է մինչև 200 միլիոն դոլար: Ռազմական գործողությունների արժեքը զգալիորեն բարձրացնում են նաև հրթիռները հարվածելու և հետ մղելու համար օգտագործվող զինամթերքն ու ինքնաթիռները:
Ինչպես նշում է WSJ-ն, աճող ծախսերը կարող են Իսրայելին դրդել դադարեցնել հակամարտությունը, քանի որ միայն վնասված շենքերի վերականգնումը կարող է առնվազն 400 միլիոն դոլար արժենալ։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ: Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց: Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվեցին հարվածներով: Երկու կողմերն էլ հայտնեցին այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին և խոստովանեցին մի շարք թիրախների հարվածները: Փոխադարձ հարվածները շարունակվում են:




























