Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աշխատակիցներն Իրանի Լորեստան նահանգում Իսրայելին աջակցելու կասկածանքով 16 մարդու են ձերբակալել։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ձերբակալված քաղաքացիներն իրենց գործողություններով խուճապ են տարածել համացանցում և փորձել են թուլացնել իրանական հասարակության համերաշխությունը։

Ինչպես նշում է հրատարակությունը՝ Իսրայելի նպատակներին ծառայող ցանկացած ինտերնետային գործունեություն, ինչպես նաև կեղծ լուրերի և շշուկների տարածումը կճնշվի երկրի իրավապահ մարմինների կողմից։

Ավելի վաղ, Իրանի հեռահաղորդակցման նախարարությունը հաստատել էր, որ որոշում է կայացվել ժամանակավորապես սահմանափակել օգտատերերի մուտքը համացանց՝ Իսրայելի հարձակումները կանխելու համար։