ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար:

Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։

Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում։

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

վճարովի առկաուսուցմամբմասնագիտականարհեստագործականև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելություն՝ հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,

վճարովի հեռակա ուսուցմամբ միջինմասնագիտականուսումնականհաստատություններումընդունելություն՝ 2025թ. հուլիսի 3-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

դիմորդի կողմից անձամբ կամնրա լիազորված անձի կողմից,  

արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կողմից,

օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մյուս մանրամասները՝

հայերենով, ռուսերենով, անգլերենով