Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «հիտլերյան զառանցանքով» է տառապում՝ աշխարհը մղելով դեպի աղետ։ Այս մասին VTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փոխում է աշխարհի դեմքը՝ Իրանի դեմ պատերազմելով։ Նա ասել է, որ փոխում է Մերձավոր Արևելքի, իսկ հիմա՝ ամբողջ աշխարհի դեմքը։ Սա նշանակում է, որ նրա նախագիծը մոլորակային է, դա անհեթեթություն է, հիտլերյան զառանցանք», - ասել է պետության ղեկավարը։

Մադուրոն հավելել է, որ Իսրայելը փորձում է իրանական միջուկային ծրագրի դեմ պայքարի մասին հայտարարություններով, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին սպառնալիքներով, արդարացնել իր ագրեսիան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները պետք է «կանգնեցնեն Նեթանյահուի խելագարությունը»։