Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և մի քանի բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ բանակցություններ են վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Իրանի դեմ հարձակումներին ԱՄՆ-ի միանալու հնարավորության շուրջ, ուրբաթ օրը հաղորդել է Jerusalem Post-ը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը և այլ իսրայելցի պաշտոնյաներ հինգշաբթի երեկոյան հանդիպել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ... Հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն քննարկում էր՝ միանա՞ Իսրայելին Իրանին հարվածելու հարցում, թե՞ ոչ», - հաղորդել է թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։