«Շատ դժվար է» պահանջել, որ Իսրայելը դադարեցնի հարվածները։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Sky News-ը։

Իրանը «ցանկանում է մեզ հետ խոսել», -ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ «Եվրոպան ներկա փուլում չի կարողանա օգնել»։

Հարցին՝ արդյոք Իրանին հարվածելու որոշումը ամենակարևոր որոշումն էր, որը նա պետք է ընդուներ որպես նախագահ, Թրամփը պատասխանել է. «Ես հիմա դա չեմ կարող ասել»։

«Երբեք չգիտես, թե ինչ որոշումներ կընդունվեն», -նշել է նա։

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ «կարող է» աջակցել Իսրայելի և Իրանի միջև հրադադարին՝ «կախված հանգամանքներից»։

Նա խոստովանել է, որ այս հակամարտության մեջ «փոքր-ինչ դժվար է ինչ-որ մեկին ստիպել, որ կանգ առնի»։

«Իսրայելը ռազմական առումով հաջողություն է գրանցում, իսկ այ Իրանի վիճակն այդքան էլ լավ չէ», -հավելել է Թրամփը։